Մատչելիության հղումներ

Ջորջ Քլունին կարող է մասնակցել նահանգապետի ընտրություններին


Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին կարող է 2018 թվականին մասնակցել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի նահանգապետի ընտրություններին:

Բրիտանական մամուլի փոխանցմամբ Քլունիի վարկանիշը Դեմոկրատական կուսակցության ընտրողների շրջանում բավական բարձր է։ Նա արդեն երկար տարիներ սատարում է այս կուսակցությանը, մասնակցում նրանց նախընտրական քարոզարշավներին։

Դերասանը 2012-ին Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների բուռն շրջանում աշխատել է Բարաք Օբամայի նախընտրական շտաբում։ Նա ԱՄՆ-ում հայտնի է նաև որպես քաղաքական ակտիվիստ։

Եթե իսկապես Քլունին մասնակցի ընտրություններին, միանշանակ կհաղթի, սակայն հոլիվուդյան առաջին դերասանը չի լինի այս պաշտոնում։

1967-1975 թվականներին Կալիֆորնիան՝ ԱՄՆ-ի ամենահարուստ նահանգներից մեկը, ղեկավարել է հանրապետական Ռոնալդ Ռեյգանը, իսկ 2003-2011-ը՝ Առնոլդ Շվարցենեգերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG