Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի սերժանտ է զոհվել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ
Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում երեկ զոհվել է Ադրբեջանի բանակի սերժանտ Սամանդար Քերիմովը: Այդ մասին տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդումը:

Ադրբեջանական կողմի վկայությամբ՝ սերժանտի մահվան պատճառը հայկական կողմից գնդակոծություն է:

Նույն աղբյուրը հաղորդում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը զոհված զինծառայողին հետմահու պարգևատրել է «Զինծառայությունում գերազանցության համար» երրորդ աստիճանի մեդալով՝ «մարտական հենակետում արիության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG