Մատչելիության հղումներ

Մոսկվան Կիևից պահանջում է պարզաբանել սահմանը փակելու մասին տեղեկությունները


Պաշտոնական Մոսկվան սպասում է ռուս-ուկրաինական սահմանը փակելու մտադրության վերաբերյալ Կիևի պարզաբանումներին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ես չեմ հասկանում, թե ինչ ի նկատի ունեն ուկրաինական իշխանությունները, երբ խոսում են Ռուսաստանի հետ սահմանը ամբողջությամբ փակելու մասին: Եթե Կիևից պատրաստվում են փակել մեր քաղաքացիների, այդ թվում՝ աշխատանքային միգրանտների ազատ տեղաշարժման առհասարակ բոլոր ճանապարհները, մենք ուզում ենք հասկանալ, թե կոնկրետ ինչ են պատրաստվում անել», - «Իտար-տաս»-ի փոխանցմամբ հայտարարել է Լավրովը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ հանդիպման ժամանակ։

Երեկ Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխաիլ Կովալը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ Ուկրաինան կփակի Ռուսաստանի հետ սահմանը:

«Զինվորականները սահմանապահների հետ միասին արդեն փակել են ռուս-ուկրաինական սահմանի 250 կմ-անոց հատված և մի քանի օրվա ընթացքում ամբողջությամբ կփակեն արևելյան սահմանը», - ասել է Կովալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG