Մատչելիության հղումներ

Քաղաքապետն առաջարկում է 3 անգամ մեծացնել մեքենաների անվճար կայանման ժամանակը


Ավտոկայանատեղից օգտվելու վարձավճարները ցուցատախտակի վրա
Ավտոկայանատեղից օգտվելու վարձավճարները ցուցատախտակի վրա
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, որով նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից դարձնել 15 րոպե:

Այսպիսով, ինչպես նշված է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում, հնարավորություն կընձեռվի բոլոր վարորդներին (ներառյալ տաքսիների) նախկինի համեմատ երեք անգամ ավելի երկար ժամանակ ունենալ անվճար կայանելու համար:

Նույն նախագծով միաժամանակ նախատեսվում է նաև ընդլայնել ավտոկայանատեղի տուրքի վճարման ձևերը՝ հնարավորություն տալով հենց տեղում՝ համապատասխան տերմինալների միջոցով կատարելու վճարումները, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG