Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 13-ին մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում կայացած այցի ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել նաև Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, քննարկվել է սահմանագծում տիրող իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG