Մատչելիության հղումներ

Ուկրաինան զրկվել է բասկետբոլի առաջնությունն անցկացնելու իրավունքից


Ուկրաինայի բասկետբոլի ֆեդերացիան սեփական դիմումի համաձայն զրկվել է 2015 թվականի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու իրավունքից երկրում ստեղծված անկայուն իրավիճակի պատճառով:

Առաջնությունը պետք է կայանար ուկրաինական 6 քաղաքներում՝ Կիևում, Խարկովում, Լվովում, Օդեսայում, Դնեպրոպետրովսկում և Դոնեցկում:

Այս մասին հայտնում է Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի Եվրոպական բաժնի պաշտոնական կայքը:

Բասկետբոլի Եվրոպայի առաջնության անցկացման նոր վայրը հայտնի կդառնա ավելի ուշ: Ավելի վաղ մերձբալթյան երկրները՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան հայտարարել էին, որ պատրաստ են հյուրընկալել 2015 թվականի առաջնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG