Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լեռնային Ղարաբաղ


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կմեկնի Լեռնային Ղարաբաղ, որտեղ կանցկացվի Հայաստանի ու Լեռնային Ղարավբաղի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը։

Հայաստանի պատվիրակությունը կներկայանա ընդլայնված կազմով՝ Արտակ Զաքարյան, Կորյուն Նահապետյան, Հովհաննես Սահակյան, Արմեն Ռուստամյան, Կարինե Աճեմյան, Նաիրա Կարապետյան, Շուշան Պետրոսյան, Վահան Բաբայան, Մհեր Շահգելդյան, Թեւան Պողոսյան, Նիկոլ Փաշինյան, Խաչատուր Քոքոբելյան։ Պատվիրակությունը կհանդիպի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG