Մատչելիության հղումներ

Աբգար վարդապետ Հովակիմյանը՝ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ


Աբգար վարդապետ Հովակիմյան
Աբգար վարդապետ Հովակիմյան
Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական գրով հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Աբգար վարդապետ Հովակիմյանի ընտրությունը Կանադայի Հայոց թեմի առաջնորդի պաշտոնում:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Աբգար վարդապետին Կանադայի Հայոց թեմի առաջնորդ է ընտրել թեմի Պատգամավորական ժողովը, որը կայացել է մայիսի 30-31-ը Միսիսոգայի Սուրբ Վարդան եկեղեցում:

Կանադայի Հայոց թեմը հաստատվել է 30 տարի առաջ Վազգեն առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով: Թեմում այսօր գործում են 17 եկեղեցական համայնքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG