Մատչելիության հղումներ

Կարաչիի օդանավակայանում ահաբեկչության հետևանքով 28 մարդ է զոհվել


Պակիստան - Կարաչիի օդանավակայանը այսօր վաղ առավոտյան
Պակիստան - Կարաչիի օդանավակայանը այսօր վաղ առավոտյան
Պակիստանի Կարաչի քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 28 մարդ, որոնցից 11-ը՝ օդանավակայանի աշխատակիցներ, 10-ը՝ ահաբեկչության մասնակից զինյալները։ CNN-ի փոխանցմամբ՝ ևս 24 մարդ վիրավորվել է:

Ծանր հրազենով զինված ահաբեկիչների դեմ մարտերը տևել են մոտ հինգ ժամ ու ավարտվել այսօր լուսադեմից առաջ, օդանավակայանը արդեն օրվա երկրորդ կեսին կվերսկսի բնականոն աշխատանքը։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի «Թալիբան»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG