Մատչելիության հղումներ

Հռոմի պապը այցելում է Մերձավոր Արևելք


Եռօրյա մերձավորարևելյան այցի առաջին կանգառը Հորդանանն է, ուր Հռոմի Ֆրանցիսկոս պապը կժամանի այսօր:

Վատիկատի ներկայացուցչի խոսքով` այցը կոչված է հուսադրել Մերձավոր Արևելքի նվազող քրիստոնյա բնակիչությանը և աջակցել բոլոր կրոնների ներկայացուցիչներին` համագործակցել հանուն խաղաղության:

Մերձավոր Արևելքում քրիստոնյա բնակչությունն անշեղորեն կրճատվում է, ինչին նպաստեցին նաև վերջին տարիների արաբական ապստամբությունները, քաղաքացիական պատերազմը Սիրիայում և արմատական մահմեդականության ակտիվացումը:

Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ է այցելում այս տարածաշրջան: Հորդանանի թագավոր Աբդուլլայի հետ հանդիպումից և Ամմանի մարզադաշտում կայանալիք ժամերգությունից հետո Հռոմի պապը կհանդիպի Սիրիայից ու Իրաքից Հորդանանում ապաստանած փախստականների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG