Մատչելիության հղումներ

Չնայած իրավապահների հորդորներին` «Վերջին զանգ»-ի օրը անչափահասներին ղեկ է վստահվել


ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում մայիսի 23-ին և լույս 24-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում մայիսի 23-ին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 91 տրանսպորտային միջոց. 28-ը` Երևանում, որոնցից 3-ի վարորդները` անչափահաս, 63-ը` մարզերում, որոնցից 16-ի վարորդները` անչափահաս:

Մայիսի 23-ին, ժամը 20.00-ից մինչև մայիսի 24-ի ժամը 01.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 36 ավտոմեքենա. 24 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG