Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը «Վերջին զանգի» օրը ուժեղացված ծառայություն կիրականացնի


«Վերջին զանգի» հանդիսությունների կապակցությամբ Ոստիկանությունը շնորհավորում է հանրապետության ավագ դպրոցների շրջանավարտներին և կոչ անում մայիսի 23-ին ձեռնպահ մնալ մեքենա վարելուց, հասարակական վայրերում պահպանել համակեցության ու բարեկրթության կանոնները, ոգելից խմիչքներ չօգտագործել, հարգալից լինել միմյանց և համաքաղաքացիների հանդեպ, կատարել ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները: Ոստիկանությունը նաև հորդորում է ծնողներին՝ տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին:

«Վերջին զանգի» հանդիսությունների կապակցությամբ ճանապարհային և համայնքային ոստիկանության ծառայողները, անչափահասների գործերով տեսուչները այցելել են դպրոցներ, զրուցել աշակերտների, մանկավարժների, ծնողների հետ:

Մայիսի 23-ի առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու բոլոր այն տարածքներում, որտեղ նախատեսվում են «վերջին զանգի» հանդիսություններ ու զանգվածային միջոցառումներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG