Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պատրաստվում է աննախադեպ խոշոր զորավարժության


Ադրբեջանական բանակի զորավարժությունները շփման գծի մերձակայքում, 1-ը մայիսի, 2014թ․
Ադրբեջանական բանակի զորավարժությունները շփման գծի մերձակայքում, 1-ը մայիսի, 2014թ․
Ադրբեջանի զինված ուժերի օրվա՝ հունիսի 26-ի նախաշեմին այդ երկիրը ծրագրում է համազորային զորավարժություններ անցկացնել:

Ինչպես իր ռազմական աղբյուրները վկայակոչելով հաղորդում է APA լրատվական գործակալությունը, զորավարժությունները տևելու են մի քանի օր և ամենախոշորն են լինելու Ադրբեջանի պատմության մեջ, սահմանապահ և ներքին զորքերի ստորաբաժանումները նույնպես մասնակցելու են դրանց:

Ըստ նույն աղբյուրի՝ զորավարժությունների ընթացքում նաև փորձարկվելու է Ադրբեջանի կողմից արտերկրում ձեռք բերված զինտեխնիկան և սպառազինությունը:

Ադրբեջանական զինված ուժերը մեկ ամիս առաջ զորավարժություններ էին անցկացրել Նախիջևանում, այս ամսվա սկզբին էլ՝ հայկական զորքերի հետ շփման գծի մերձակայքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG