Մատչելիության հղումներ

«Լայնածավալ» զորավարժություններ Նախիջևանում


Ադրբեջանական բանակի զորահանդեսը մայրաքաղաք Բաքվում, արխիվ
Ադրբեջանական բանակի զորահանդեսը մայրաքաղաք Բաքվում, արխիվ
Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել Նախիջևանում, հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը՝ APA-ն փոխանցում է, որ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի անմիջական հրամանատարությամբ անցկացվող զորավարժություններում ներգրավված են Առանձին համազորային բանակի զորամասերի և զորամիավորումների անձնակազմերը, ավիացիայի, հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռային ու հրետանային ուժերը, նոր՝ «ամենաժամանակակից չափանիշներին համապատասխանող» զրահատեխնիկա:

Զորավարժությունների ընթացքում կստուգվի ինքնավար հանրապետությունում գտնվող զորամասերի մարտական պատրաստականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG