Մատչելիության հղումներ

Համանախագահները այսօր ժամանում են Երևան


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, Երևան, 5-ը փետրվարի, 2014թ․
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, Երևան, 5-ը փետրվարի, 2014թ․
Այսօր նախատեսվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այցը Երևան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր էջում գրել է, որ միջնորդները ծրագրում են լինել նաև Քելբաջարում և Լաչինում:

Ուորլիքը անցյալ շաբաթ խոսել էր ղարաբաղյան կարգավորման վեց սկզբունքների մասին՝ ընդգծելով Ղարաբաղի շրջակա տարածքները Ադրբեջանին հանձնելու, Ղարաբաղի կարգավիճակը հետագայում հանրաքվեով որոշելու անհրաժեշտության մասին, այնուհետև նրա պնդումները վերահաստատեցին բոլոր միջնորդները՝ համատեղ հայտարարությամբ։

Համանախագահների պնդումները դժգոհության և տարաբնույթ մեկնաբանությունների առիթ դարձան Հայաստանում և Ղարաբաղում։

Ակնկալվում է, որ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Ժակ Ֆորը մայիսի 19-ին կմեկնեն Բաքու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG