Մատչելիության հղումներ

Խորհրդակցություն Հայաստանի ՊՆ-ում


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում երեկ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են Զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) հետախուզության և Զինված ուժերի կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչությունների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցությանը մասնակցել են նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականեր և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը և ԶՈւ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը իրենց զեկույցներում ներկայացրել են ենթակա զորամասերում սպառազինության և միջոցների համալրման, արդիականացման և վերազինման, զինծառայողների պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Վերհանելով շտկման կարիք ունեցող հարցերը, խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Խորհրդակցության ընթացքում Սեյրան Օհանյանը ԶՈւ պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Արտավազդ Հակոբյանին Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվելու կապակցությամբ պարգևատրել է պատվոգրով և արժեքավոր նվերով: Արտավազդ Հակոբյանը 16․23 վայրկյանում «խեցգետին» դիրքում որովայնի վրա է պահել 113 կիլոգրամ 150 գրամ կշռաքարեր` դառնալով Գինեսի համաշխարհային ռեկորդակիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG