Մատչելիության հղումներ

Վեհափառը ընդունել է ԱԺ նախագահին


Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի
Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Ազգային ժողովի նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանին:

Վեհափառը շնորհավորել է Սահակյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով և արգասաբեր գործունեություն մաղթել նրան:

Անդրադառնալով ժողովրդի առջև ծառացած բազմաբնույթ մարտահրավերներին` Գարեգին երկրորդը վստահություն է հայտնել, որ «Ազգային ժողովի նախագահը և պատգամավորները, լինելով ժողովրդի ձգտումների ու սպասումների արտահայտողը, պետության և ժողովրդի շահի բարձր գիտակցությամբ, օրենսդրական կարգավորումներով բարի արդյունքներ պիտի ապահովեն երկրի առաջընթացի, ժողովրդի արժանապատիվ և բարօր կյանքի կերտման ճանապարհին», փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայ Առաքելական եկեղեցու և Ազգային ժողովի հարաբերություններին, ինչպես նաև Հայ եկեղեցու` որպես ազգային բացառիկ կառույցի համախմբող դերակատարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG