Մատչելիության հղումներ

Թուրք և ադրբեջանցի քննիչները շարունակում են քննել Միրկադիրովի գործը


Ադրբեջան - Լրագրող Ռաուֆ Միրկադիրովին ուղեկցում են դատարան, 25-ը ապրիլի, 2014թ․
Ադրբեջան - Լրագրող Ռաուֆ Միրկադիրովին ուղեկցում են դատարան, 25-ը ապրիլի, 2014թ․
Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունները շարունակում են Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովի դեմ հարուցված քրեական գործի համատեղ հետաքննությունը:

Կիրակի օրը թուրքական հակահետախուզության 11-հոգանոց օպերատիվ խումբը մի քանի ժամ շարունակ խուզարկել է Միրկադիրովի՝ Անկարայում գտնվող բնակարանը:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տեղեկություններով՝ թուրք քննիչները առգրավել են Միրկադիրովների բնակարանում գտնող մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև լրագրողի դստերը պատկանող համակարգիչը:

Խուզարկությանը մասնակցել է նաև Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը:

Խուզարկության ավարտին Միրկադիրովի կնոջը` Ադելյա Բաբախանովային կանչել են Ադրբեջանի դեսպանություն, որտեղ նրան հարցաքննել է Բաքվից ժամանած քննիչների խումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG