Մատչելիության հղումներ

Քիմիական զենքի կոնվենցիայի հարցերով հանդիպում Երևանում


Քիմիական թափոններով տարաներ Ալբանիայի ռազմակայաններից մեկում, արխիվ
Քիմիական թափոններով տարաներ Ալբանիայի ռազմակայաններից մեկում, արխիվ
Մայիսի 6-8-ը Երևանում տեղի կունենա Քիմիական զենքի կոնվենցիայի Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչների 13-րդ տարածաշրջանային հանդիպումը, որը կազմակերպվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Քիմիական զենքի կոնվենցիայի իրականացման Հայաստանի ազգային մարմնի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության քարտուղարության կողմից:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը կմասնակցեն խմբի անդամ 25 երկրների ներկայացուցիչներ, որոնք եռօրյա քննարկումների ընթացքում կանդրադառնան հետևյալ թեմաներին՝ կոնվենցիայի կիրառման շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները, ազգային լավագույն փորձի փոխանակում, համագործակցության նոր հեռանկարներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG