Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ոչ մահաբեր ռազմական օգնություն է ուղարկում Ուկրաինա

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգել, արխիվ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգել, արխիվ
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ոչ մահաբեր ռազմական օգնություն է ուղարկում Ուկրաինա:

Ըստ նախարարի՝ օգնության մեջ ներառված կլինեն դեղորայք, սաղավարտներ, ջրի մաքրման սարքեր և հոսանքի գեներատորներ:

Ավելի վաղ ԱՄՆ-ը ուկրաինական զինուժին սնունդ էր ուղարկել:

Ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ ուկրաինական զինուժին զենք-զինամթերքով ապահովելու ընթացիկ պլաններ չկան:
XS
SM
MD
LG