Մատչելիության հղումներ

Պուտինը «հուսով է», որ ստիպված չի լինի բանակը օգտագործել Ուկրաինայում


Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ «ուղիղ գծի» ժամանակ, Մոսկվա, 17-ը ապրիլի, 2014թ․
Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ «ուղիղ գծի» ժամանակ, Մոսկվա, 17-ը ապրիլի, 2014թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հույս է հայտնել, թե ստիպված չի լինի օգտվել ռուսական զինված ուժերը Ուկրաինայում կիրառելու իրավունքից, որ իրեն ընձեռել է Դաշնության խորհուրդը:

«Մենք չպետք է այն ամենով հանդերձ, ինչ այժմ ապրում ենք Ղրիմի հետ կապված, ընկնենք ինչ-որ էյֆորիայի մեջ և միշտ պետք է ելնենք իրողություններից», - ռուսաստանցիների հետ «ուղիղ գծի» ժամանակ այսպես է պատասխանել Պուտինը հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք Մոսկվան զորքեր մտցնել Ուկրաինայի հարավ-արևելք՝ ռուսալեզու քաղաքացիներին պաշտպանելու համար:

«Որո՞նք են այդ իրողությունները: Պետք է ուղղակի ասել, որ, այնուհանդերձ, Ղրիմի ազգային և էթնիկ կազմը տարբերվում է Ուկրաինայի հարավ-արևելքից, և այդ տարածքները Ուկրաինայի կազմ են փոխանցվել 20-ականների կեսերին, իսկ հետո ընդհուպ մինչև 54 թվականը, երբ Ղրիմը չգիտես ինչու տվեցին Ուկրաինային: Էթնիկական կազմը մոտավորապես 50-ը 50-ի է: Եվ ես արդեն ասել եմ, որ Ղրիմը Ռուսաստանի կազմ վերադարձնելու մասին վերջնական որոշումը ընդունվել է միայն հանրաքվեի արդյունքներով», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պարզաբանել է Վլադիմիր Պուտինը:

«Հիշեցնում եմ, որ Ռուսաստանի Դաշնության խորհուրդը նախագահին իրավունք է ընձեռել օգտագործել զինված ուժերը Ուկրաինայում: Շատ հուսով եմ, որ ստիպված չեմ լինի օգտվել այդ իրավունքից, որ քաղաքական-դիվանագիտական միջոցներով մեզ կհաջողվի լուծել Ուկրաինայի այսօրվա բոլոր սուր, եթե չասենք՝ ամենասուր հիմնախնդիրները», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG