Մատչելիության հղումներ

Անկարան հետաքրքրված է «Հարավային հոսք» գազատարով


Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզ, արխիվ
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզ, արխիվ
Թուրքիան հետաքրքրված է ռուսական «Հարավային հոսք» գազատարով: Երկրի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Անկարայում սպասվող հանդիպմանը «Գազպրոմ»-ի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևի հետ կքննարկեն գազատարը Թուրքիայով անցկացնելու հնարավորությունը:

«Հարավային հոսք» գազատարով ռուսական գազն անցնելու է Բուլղարիայի տարածքով դեպի Եվրոպա, սակայն ուկրաինական ճգնաժամի հետևանքով չի բացառվում, որ վերանայվի գազատարի ուղղությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG