«Երբ Ռուսաստանն իրեն միացրեց Ղրիմը, Արևմուտքը մեծ աղմուկ բարձրացրեց՝ կոչ անելով նախագահ Վլադիմիր Պուտինին հրաժարվել ղրիմյան սցենարը Ուկրաինայի արևելյան շրջաններում կիրառելու փորձերից: Ցավոք, ինչպես տեսնում ենք, Ղրիմում ավելի վաղ տեղի ունեցածը կրկնվում է Ուկրաինայի հարավ-արևելքում», - գրում է La Razon իսպանական պարբերականը:
Կրեմլը նույն մարտավարությունն օգտագործում է նաև Դոնեցկի շրջանում, որտեղ զինված անձինք ռուսամետ տրամադրություններով մեկը մյուսի հետևից զբաղեցնում են ռազմավարական կարևոր նշանակության կառույցները: Ռուսական մարտավարությունն այժմ արդեն հայտնի է դարձել Եվրոպայում նույնիսկ նրանց համար, ովքեր բոլորովին վերջերս կասկածում էին դրանում: Գերմանիան, որը մի քանի օր առաջ չէր համաձայնում իր եվրոպացի գործընկներների առաջարկին՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու շուրջ, երկուշաբթի օրը հայտարարեց իր համաձայնության մասին, գրում է La Razon-ը:
«Պետք է խոստովանել, որ, Վլադիմիր Պուտինը, տեսնելով Եվրամիության անվճռականությունը, մեծ նշանակություն չտվեց Բրյուսելից հնչող վերջնագրերին: Ռուսաստանի նախագահն այդ ամենը գնահատեց որպես եվրոպացիների հերթական թուլությունը «Ընդհանուր արտաքին քաղաքականության» ձևակերպման և իրականացման հարցում, որի հիմքում ընկած է Եվրոպայի էներգետիկ կախվածությունը ռուսական գազի մատակարարումից», - ընդգծում է պարբերականը և շարունակում․ - «Գազի մատակարարումը դադարեցնելու վտանգը այժմ արդեն ոչ միայն բացահայտ շանտաժ է, այլ նաև դարձել է ճնշելու գործիք. 18 եվրոպական պետություններին հղած իր նամակում Վլադիմիր Պուտինը զգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումը: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե Ուկրաինան չմարի 11 միլիարդ եվրոն գերազանցող պարտքը, ինչը Եվրամիությունը ֆինանսական օգնության տեսքով խոստացել է հատկացնել Կիևին»:
«Եվրոպան չպետք է նիրհի դափնիների վրա, քանի դեռ Ռուսաստանը համաշխարհային բեմում անհավանական համառությամբ առաջ է մղում իր ռազմավարությունը: Պատահական չէ, որ Ժնևի բանակցությունների նախօրեին Պուտինը հրամայել է ուժեղացնել Ուկրաինայի նկատմամբ ճնշումը․ որքան թույլ լինի Ուկրաինան, այնքան մեծ են Ռուսաստանի հնարավորությունները Ժնևի բանակցություններում Արևմուտքի կողմից զիջումների հասնելու համար», - գրում է La Razon-ը:
Հիշեցնենք՝ Ժնևում վաղը նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրամիության մասնակցությամբ: