Մատչելիության հղումներ

Մեկ զոհ, 60 վիրավոր Դամասկոսում հայկական դպրոցի ռմբակոծության հետևանքով


Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ռմբակոծվել է հայ կաթողիկե դպրոցը, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է մեկ, վիրավորվել՝ մոտ 60 անձ: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը իր ֆեյսբուքյան էջում:

Այսօր ավելի ուշ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մանրամասներ փոխանցեց տեղի ունեցածի կապակցությամբ՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ - «Ապրիլի 15-ին առավոտյան ժամը 7:45 հարևան տարածքում տեղակայված զինյալ խմբավորումների կողմից Դամասկոսի Բաբ Թումա թաղամասում գտնվող Հայ կաթողիկե «Փարոս» վարժարանի վրա նետված երեք արկերը պատճառել են նյութական մեծ վնասներ: Ռմբակոծության հետևանքով վիրավորվել են շուրջ 60 աշակերտներ և վարժարանի մանկավարժներ: Վիրավորների թվում են ազգությամբ և ծագումով հայ վեց աշակերտներ, ինչպես նաև երեք ուսուցիչներ»:

Ըստ արտգործնախարարության՝ Դամասկոսի ֆրանսիական հիվանդանոց տեղափոխված հայ ինը վիրավորներին այցելել են Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը և Հայ Առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, ինչպես նաև միությունների ղեկավարներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG