Մատչելիության հղումներ

Սամբոյի հավաքականը եվրոպական առաջնությունում 11 մեդալ է նվաճել


Իսպանիայի Կասերես քաղաքում ավարտվել է Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը:

Հայաստանի հավաքականը նվաճել է 11 մեդալ, որից՝ 2 ոսկի, 4 արծաթ և 5 բրոնզ:

«Թիմային հաշվարկով էլ մերոնք ուժեղագույնների շարքում են. և՛ պատանիների, և՛ երիտասարդների հավաքականները գրավեցին երրորդ հորիզոնականներն ու արժանացան գավաթների»,- փոխանցում է հավաքականի լրատվական ծառայությունը:

Հավաքականը Հայաստան կվերադառնա ապրիլի 15-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG