Մատչելիության հղումներ

Մոսկվայում «Ճշմարտության երթ» է անցկացվել


Երեկ առնվազն 5000 ցուցարարներ Մոսկվայում դուրս են եկել փողոց` ընդդեմ ազատ մամուլի դեմ Ռուսաստանի իշխանությունների սկսած հետապնդման։

Ցուցարարները հայտնել են իրենց դժգոհությունն առ այն, որ պետական հեռուստաընկերությունները ուկրաինական ճգնաժամի լուսաբանումը վերածել են վտանգավոր քարոզչության։

Նրանք իրենց հանրահավաքն անվանել են «Ճշմարտության երթ», իսկ ելույթ ունեցող պատմաբան Անդրեյ Զուբովն ասել է, որ հեռուստաեթերից անընդմեջ ռուս ժողովրդին ստելը երկիրը տանում է անդունդ։ Ի դեպ, նա վերջերս կորցրել է աշխատանքը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանում այն բանից հետո, երբ իր հոդվածներից մեկում Պուտինի կողմից Ղրիմի միավորումը Ռուսաստանին համեմատել է 1938 թվականին Հիտլերի կողմից Չեխոսլովակիայի Սուդետյան մարզի գրավմանը, որտեղ ապրում էր հիմնականում գերմանախոս բնակչություն։

Կրեմլը, հիշեցնենք, հերքում և անհիմն է համարում պնդումները, թե Ռուսաստանի իշխանությունները ճնշում և հետապնդում են ազատ լրատվամիջոցներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG