Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Ուկրաինական ճգնաժամը չի խաթարի ռուս-թուրքական էներգետիկ համագործակցությունը»


Ուկրաինական ճգնաժամը չի խաթարի էներգետիկ ոլորտում Ռուսաստանի և Թուրքիայի միջև զարգացող համագործակցությունը, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն:

«Էներգետիկ ոլորտում մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ չի սահմանափակվում միայն գազի առևտրով: Վերջին շրջանում մենք ակտիվ գործակցություն ենք ծավալել նաև ատոմային էներգետիկայի ոլորտում: Այժմ Անկարան և Մոսկվան զգալի ջանքեր են գործադրում, որպեսզի ուկրաինական իրադարձությունները բացասական ազդեցություն չթողնեն այդ համագործակցության վրա», - նշել է թուրքական ԱԳՆ ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG