Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիևը այցելել է Նախիջևանում տեղակայված զորամասեր


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր աշխատանքային այցով ժամանել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Ալիևը այցելել է Նախիջևանում տեղակայված Առանձին համազորային բանակի զորամասերից մեկը, որտեղ նրան է ներկայացվել վերջերս ձեռք բերված նոր զինտեխնիկան:

«Թրենդ» գործակալությունը հաղորդում է, որ նոր զինտեխնիկան Ալիևին ներկայացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, համազորային բանակի հրամանատար Քերեմ Մուսատաֆաևը: Գործակալության փոխանցմամբ` Ալիևի և Մուստաֆաևի զրույցի ընթացքում հատուկ ընդգվծել է, որ «Նախիջևանում պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը առնչվում է Ադրբեջանի Զինված ուժերում իրականցվող փուլային փոփոխությունների հետ` հաշվի առնելով նաև համաշխարհային փորձը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG