Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան


Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 7-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան: Պատվիրակության կազմում է Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

«Այցի ընթացքում կայանալու են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումները ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՌԴ Կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինի, ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու հետ: Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր»,- փոխանցում է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG