Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքում սպասվում են տեղումներ


Ձյունը ծաղկած ծառի վրա, Երևան, 30-ը մարտի, 2014թ․
Ձյունը ծաղկած ծառի վրա, Երևան, 30-ը մարտի, 2014թ․
Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և ապրիլի 4-ի գիշերը Հայաստանի լեռնային շրջաններում, Լոռու, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ բուք և ցածր տեսանելիություն:

Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության կանխատեսմամբ՝ այսօր օրվա երկրորդ կեսին և առաջիկա գիշերը երկրի շրջանների զգալի մասում, վաղը ցերեկը, ապրիլի 6-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Ապրիլի 5-ին և ապրիլի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, ապրիլի 5-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում այսօր օրվա երկրորդ կեսին և առաջիկա գիշերը հնարավոր է թույլ անձրև, վաղը 4-ի ցերեկը, ապրիլի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG