Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի զինվոր է սպանվել


Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Թերթերի հատվածում սպանվել է Ադրբեջանի բանակի զինվոր Ակիֆ Բախշիևը: APA լրատվական գործակալության այս տեղեկատվությունը հաստատել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում:

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ զինծառայողը զոհվել է հայկական կողմից հրադադարի խախտման հետևանքով, դիպուկահարի կրակոցից:

Հիշեցնենք՝ վերջին երկու շաբաթներին շփման գծում հայկական Զինված ուժերի չորս զինծառայող է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG