Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 2-4-ը աշխատանքային այց կկատարի Մոսկվա:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ վաղը Նալբանդյանը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում հանդես կգա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով:
Հաջորդ օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ ապրիլի 4-ին՝ ԱՊՀ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը:
Ապրիլի 4-ին երեկոյան նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հանդիպումը: