Մատչելիության հղումներ

Փակ ճանապարհներ Հայաստանում


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ՝ փակ են Սոթք - Քարվաճառ, Բերդ - Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դժվարանցանելի է Սևան - Մարտունի ավտոճանապարհը:

Երկրի տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստելատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG