Մատչելիության հղումներ

Սպասվում է ջերմաստիճանի անկում


Մարտի 31-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին` 5 աստիճան ցուրտ, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հանրապետության տարածքում մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 27-ին՝ օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-ին կնվազի 8-12 աստիճանով:

Երևանում մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և ամպրոպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG