Մատչելիության հղումներ

ՀԲ-ն կանխատեսում է Ռուսաստանի տնտեսության անկումը


Համաշխարհային բանկը հայտարարել է, որ Ղրիմի անեքսիան կարող է հանգեցնել Ռուսաստանի տնտեսության անկմանը:

Իր տարեկան զեկույցում Համաշխարհային բանկը կանխատեսել է, որ Ռուսաստանի ՀՆԱ-ն 2014-ին կարող է կրճատվել 1.8 տոկոսով՝ ԱՄՆ-ի և Եվրամիության տնտեսական պատժամիջոցների պատճառով:

Զեկույցում ասվում է, որ եթե նույնիսկ Արևմուտքը պատժամիջոցներ չկիրառի, տնտեսական աճը ընդամենը 1.1 տոկոս կկազմի:

Անցած տարի Ռուսաստանի տնտեսական աճը կազմել էր 1.3 տոկոս: ԱՄՆ-ի առաջնորդ Բարաք Օբաման ասել է, որ «Մեծ յոթնյակի» ղեկավարները համաձայնության են եկել այլ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, եթե լարվածությունը Ուկրաինայում մեծանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG