Մատչելիության հղումներ

Եվրասիական տնտեսական միության պայմանագրի շուրջ համաձայնությունը «դեռ հեռվում է»


Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը դեռ շատ հեռու են մի շարք ապրանքների, մասնավորապես, նավթի և գազի ազատ առևտրի շուրջ ընդհանուր տեսակետներ ունենալուց:

Հիշեցնենք, այս երեք երկրները ծրագրում են մայիսին Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել, որի նպատակը անդամ երկրների տնտեսական կապերի խորացումն է:

Սակայն այսօր Դաշնային խորհրդում ունեցած ելույթի ժամանակ Շուվալովն ասել է, որ բոլոր կողմերը ցանկանում են դեռ մի քանի տարի պահպանել նավթի, գազի, ալկոհոլի, ծխախոտի և դեղերի առևտրի վերաբերյալ ունեցած սահմանափակումները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG