Բելառուսում ավանդաբար նշվող «Ազատության օրը» երկրի ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացրել Մինսկում: Ցույցի շուրջ 3000 մասնակիցները դատապարտել են «Ղրիմում ռուսական սադրանքը»՝ զորակցություն հայտնելով Ուկրաինային:
Հավաքի ավարտին ոստիկանությունը բերման է ենթարկել հակառուսական կարգախոսներ հնչեցրած մոտ մեկ տասնյակ ցուցարարների:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ամբողջական Ուկրաինայի կողմնակիցն է, սակայն Ղրիմը դե ֆակտո Ռուսաստանի տարածքն է: