Այսօր վաղ առավոտյան ռուսական զինված ուժերը ներխուժել են Ֆեոդոսիայում գտնվող ծովային ռազմաբազա: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Այս ռազմաբազան Ղրիմում այն սակավաթիվ ռազմական օբյեկտներից էր, որտեղ դեռ ծածանվում էր ուկրաինական դրոշը:
Ղրիմում Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնյովը ասել է, որ Ֆեդոսիայի զորամասերը «լի են ռուսական զորքերով»:
Շաբաթ և կիրակի տեղի ունեցած գրոհների արդյունքում ռուսական ուժերն այժմ իրենց տիրապետության տակ են վերցրել Ղրիմում տեղակայված գրեթե բոլոր ուկրաինական ռազմական օբյեկտները: