Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերը վերահսկում են Ղրիմի գրեթե բոլոր ռազմական օբյեկտները


«Սլավուտիչի» գրավումը
«Սլավուտիչի» գրավումը
Երեկ տեղի ունեցած գրոհների արդյունքում ռուսական ուժերն այժմ իրենց տիրապետության տակ են վերցրել Ղրիմում տեղակայված գրեթե բոլոր ուկրաինական ռազմական օբյեկտները:

Շաբաթ օրը, մասնավորապես, գրավվել էր Բելբեկի ավիաբազան, այն բանից հետո, երբ ռուսական զրահամեքենան բախվել էր բազայի արգելապատնեշներին, որից հետո գրոհել էին ռուսական զինված ուժերը: Գրոհը ուղեկցվել էր հրաձգությամբ, մեկ ուկրաինացի զինծառայող վիրավորվել էր:

Երեկ գրավվել էր նաև Նովոֆեդորովկայի բազան՝ Սևաստոպոլի մերձակայքում: Այստեղ ներխուժել էին անզեն ցուցարարներ:

Բացի այդ, շաբաթ օրը ռուսական զորքերը Սևաստոպոլում գրավել են Ուկրաինական ռազմածովային ուժերի ֆլագմանը՝ «Սլավուտիչ» պետանավը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG