Մատչելիության հղումներ

Երևանը քանդակներ կնվիրի Ստեփանակերտին


Երևանի քաղաքապետարանը և Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը համատեղ նվեր են պատրաստում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի համար։

Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ մայիսյան տոներից հետո Ստեփանակերտ են տեղափոխվելու չորս քանդակները, որոնք այս օրերին քանդակում են քոլեջի ավագ կուրսերի ուսանողները։ Քանդակները տեղադրվելու են Ստեփանակերտի պուրակներում։

Քանդակները կնոջ ֆիգուրներ են՝ ազգային նախշազարդ լուծումներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG