Մատչելիության հղումներ

Բայդեն. Ռուսաստանը ընտրել է մեկուսացման «մութ ճանապարհը»


Ջո Բայդեն, Դալիա Գրիբաուսկայտե
Ջո Բայդեն, Դալիա Գրիբաուսկայտե
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Լիտվա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը ընտրել է մեկուսացման «մութ ճանապարհը»՝ բռնակցելով Ղրիմը։

Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի և Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի հետ համատեղ ասուլիսում Բայդենը վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն պատասխան կտա իր անդամ պետությունների դեմ «ցանկացած ագրեսիայի»։

Դալիա Գրիբաուսկայտեն իր հերթին ասել է, որ Ռուսաստանի գործողությունները Ղրիմում «ուղղակի սպառնալիք են պարունակում տարածաշրջանային անվտանգությանը»՝ շեշտելով, որ պետք է ձեռնարկել բոլոր միջոցները այդ վտանգներից պաշտպանվելու համար։

Վիլնյուս կատարած Բայդենի երկօրյա այցի նպատակը ԱՄՆ-ի աջակցությունը իր դաշնակիցներին հայտնելն է։ Երեքշաբթի Վարշավայում ԱՄՆ-ի փոխնախագահը հանդիպել է Լեհաստանի վարչապետին և Էստոնիայի նախագահին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG