Մատչելիության հղումներ

Ղրիմում կարճ ժամանակով առևանգել են «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակցին


Ուկրաինացի լրագրող Լևկո Ստեկ
Ուկրաինացի լրագրող Լևկո Ստեկ
Ղրիմում անհայտ անձինք կարճ ժամանակով առևանգել, ապա ազատ են արձակել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակցին։

Ուկրաինացի լրագրող Լևկո Ստեկը իր «Ֆեյսբուքի» էջում գրել է, որ Ղրիմ է ժամանել մարտի 16-ին։ Երկուշաբթի մի խումբ անհայտ անձինք նրան դուրս են հանել Բախչասարայ մեկնող ավտոբուսից, ձեռնաշղթաներ են հագցրել, գլխին պարկ են քաշել և նստեցրել մի մեքենա։

Երկար ժամանակ մեքենան վարելուց հետո նրան ազատ են արձակել մի դաշտում՝ զգուշացնելով այլևս երբեք Ղրիմ չգալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG