Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախաձեռնությամբ մեկնարկած կովկասյան երկրների զբոսաշրջության զարգացմանը նվիրված միջոցառումների շրջանակներում Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը Հայաստանի պատմությունը և մշակույթը ներկայացնող զեկույց է կարդացել ճապոնական մոտ երկու տասնյակ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների համար։
«Դեսպանության աջակցությամբ գործակալության գրասենյակում բացվել է հայկական տաղավար, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին, համտեսել հայկական ճաշատեսակներ և խմիչք: Ցուցադրվել է «Նոյի երկիր՝ Հայաստան» վավերագրական ֆիլմը»,- փոխանցում է Հայաստանի արտգործնախարարությունը։