Մատչելիության հղումներ

ՀՊՃՀ ռեկտորի պարտականությունները դրվել են Հովհաննես Թոքմաջյանի վրա


ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով այսօրվանից կդադարեցվեն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում` լուծելով 2011 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը` իր դիմումի համաձայն: Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքէջը։

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով դադարեցվել են նաև Երևանի պետական ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի լիազորություններն այդ պաշտոնում և նախարարի մեկ այլ հրամանով Թոքմաջյանի վրա են դրվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունները:

Արա Ավետիսյանը իր հրաժարականը պատճառաբանել էր ամիսներ առաջ բուհում աշխատավարձի վճարման կարգի շուրջ դասախոսական կազմի հետ առաջացած անհամաձայնությամբ և ասել էր, որ այդ խնդիրը անարդյունավետ է դարձրել իր հետագա աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG