Մատչելիության հղումներ

Սլովակիայում այսօր նախագահ են ընտրում


Սլովակայում այսօր տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում են 14 թեկնածուներ:

Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ ընտրողների շրջանում լայն աջակցություն է վայելում վարչապետ Ռոբերտ Ֆիշը: Նրա հիմնական մրցակիցը գործարար Անդրեյ Կիսկան է:

Եթե այսօրվա քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չստանա քվեների 50 տոկոսից ավելին, մարտի 29-ին կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ:

Սլովակիայում նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային է: Նախագահի լիազորությունների շրջանակում է, սակայն, վարչապետի և դատական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների նշանակումը: Նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով:

Ներկայիս նախագահ Իվան Գասպարովիչը ընտրվել էր 2004-ին և վերընտրվել 2009-ին: Երկրի Սահմանադրությունը թույլ չի տալիս երկու ժամկետից ավելի պաշտոնավարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG