Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 30 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորման հատկացումը Հայաստանի կրթական ոլորտի բարելավման ծրագրին:
«Ծրագիրը կաջակցի նախնական կրթության համար երեխաների պատրաստվածության և միջնակարգ դպրոցների ֆիզիկական պայմանների բարելավմանը: Այն նաև կխթանի Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ու աշխատաշուկայի միջև կապերի մեծացումը»,- ասված է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
ՀԲ-ն հայտարարում է, որ աղքատ գյուղական բնակավայրերում նախադպրոցականների ընդգրկման ընդլայնմանը ուղղված նոր ծրագրի ներքո կբարելավվի առաջին դասարան ընդունվող երեխաների պատրաստվածությունը դպրոցին, որի արդյունքում տարեկան մոտ 2400 երեխա կդառնա շահառու: Մարզերում կվերակառուցվի 17 ավագ դպրոց, կիրականացվեն հիմնանորոգման և անվտանգության ստանդարտների բարելավման աշխատանքներ, որի շահառուները կհանդիսանան ավագ դպրոցի 10200 աշակերտներ:
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 37.5 միլիոն ԱՄՆ դոլար, որից 7.5 միլիոն ԱՄՆ դոլարը տրամադրվում է ՀՀ կառավարության կողմից որպես համաֆինանսավորում: