Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ-ն այցելել է հայ գերիներին


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին այսօր «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ մարտի 12-ին ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին, հանդիպման ընթացքում փոխանակվել է ընտանեկան բովանդակության տեղեկատվություն:

Ադրբեջանում այս պահին պաշտոնական տվյալներով յոթ ՀՀ քաղաքացի է պահվում: Նրանցից մեկը մարտի 7-ին գերի ընկած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանն է, մյուսը հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանն է: Ադրբեջանում է պահվում նաև հինգ հոգուց բաղկացած մի հայ ընտանիք:

Հիշեցնենք, մարտի 4-ին Կարմիր Խաչի ջանքերով Հայաստան վերադարձվեց 77-ամյա Մամիկոն Խոջոյանը: Ծերունին հայրենադարձվել էր խոշտանգված վիճակում:

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG