Մատչելիության հղումներ

Հուլիսին կգումարվի Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորման ներկայացուցչական ժողով


Մարտի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ, Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորման (ՀԵԵՄ) հոգևոր պատսխանատու Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորման կենտրոնական գրասենյակի ժողով:

Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ժողովի ընթացքում քննարկվել են առաջիկայում` հուլիսի 1-4-ը, գումարվելիք ներկայացուցչական ժողովի կազմակերպական հարցերը: Որոշվել է, որ ժողովին մեկական ներկայացուցչով կմասնակցեն Հայ Եկեղեցու բոլոր Նվիրապետական Աթոռներն ու թեմերը:

Ներկայացուցչական ժողովի օրակարգում որոշվել է քննարկել 2015 թ. գումարվելիք 3-րդ Պատգամավորական ժողովի կազմակերպչական աշխատանքները և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ոգեկոչման ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG