Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը


«Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Արիֆ Հաջիլի
«Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Արիֆ Հաջիլի
Մախաչկալայում ձերբակալվել է ադրբեջանական «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Արիֆ Հաջիլին։

Այս մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով, որ լուրը անձամբ հաղորդել է Հաջիլին.- «Ինձ ձերբակալել են Մախաչկալայում, խնդրում եմ, այդ մասին հաղորդեք ընտանիքիս»,- ասել է նա, ինչից հետո կապն ընդհատվել է և այլ մանրամասներ պարզել չի հաջողվել։

«Արիֆ Հաջիլին կուսակցության մյուս փոխնախագահ Գյուլաղա Ասլանլըի հետ մեկնել է Ուկրաինա, որտեղից էլ պլանավորում էր Ղրիմ գնալ»,- հաղորդել է «Մուսավաթ» կուսակցության խորհրդի նախագահ Արզու Սամեդբեյլին՝ հավելելով, որ հավանաբար նրանց ձերբակալել են Ռուսաստանի տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG