Մատչելիության հղումներ

Փրկարարները Հարավ-Չինական ծովում ինքնաթիռի մասեր են հայտնաբերել


Հարավ-Չինական ծովում՝ Վիետնամի տարածքում, փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի մասեր. մասնագետներն այժմ փորձում են պարզել, թե արդյոք այդ մասերը պատկանում են շաբաթ օրը այս տարածքում անհետացած «Մալազիական ավիաուղիներ» ընկերության «Բոինգ-777» օդանավին։

239 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը շաբաթ առավոտյան կորել է վայրէջքից մոտ 90 րոպե առաջ։ Այն Կուալա-Լումպուրից ուղևորվում էր դեպի Պեկին։

Մալազիայի տրանսպորտի նախարար Հիշամուդին Հուսեյնը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ ինքնաթիռի ուղևորներից երկուսը գողացված անձնագրերով են եղել: Որոնողական աշխատանքներին մասնակցում են չինական ու ամերիկյան նավերն ու օդանավերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG